Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտակ Դավթյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակելու միջնորդությունը կրկին պատրաստվում է ուղարկել նախագահ Արմեն Սարգսյանին։ Այս մասին 24News-ին հայտնեց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։
«Փաստաթուղթը հիմնավորումներով շուտով կրկին կուղարկենք նախագահին»,-ասաց Գևորգյանը։
Հիշեցնենք, որ այսօր Հանրապետության նախագահն առարկություններով վերադարձրել էր Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը: