«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ընդունել է ներքաղաքական իրավիճակը քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով նախագահ Արմեն Սարգսյանի հրավերը:
«Ի պատասխան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից երեկ տարածված հայտարարության` «Լուսավոր Հայաստան» կուսակցության և ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից հայտարարում եմ, որ ընդունում ենք հրավերն ու պատրաստ ենք մասնակցել ցանկացած քննարկման, որտեղ հնարավոր կլինի վերականգնել քաղաքացիական համերաշխությունն ու ուղիներ գտնել երկիրը խոր ճգնաժամից հանելու համար»,- հայտարարել է Էդմոն Մարուքյանը: