Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 2195–Լ որոշման, Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր ճանաչված «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ավարտել է ծրագրի մշակումը և պատրաստ է իրականացնել պիլոտային նախագծի ներդրում։