Արմեն Սարգսյանն անցել է սովորական աշխատանքային ռեժիմի

 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հետազոտվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում։ Նախագահն արդեն ավարտել է հետազոտությունները և անցել սովորական աշխատանքային ռեժիմի՝ տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:

 

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մոտ, կորոնավիրուսով պայմանավորված, բարդություններ են առաջացել: