Իսպանիայի ոստիկանությունը կիրակի օրը տեղեկացրել է, որ Մադրիդի կոկաինի բաշխման ամենամեծ ցանցը կազմաքանդելու գործողության շրջանակներում 12 մարդու է ձերբակալել:
Հաղորդում է «Եվրանյուզը»։
Ոստիկանները թմրանյութի ենթադրյալ մաքսանենգներից, որոնք ձերբակալվել էին, առգրավել է 600 կիլոգրամ կոկաին։
Ենթադրյալ թմրավաճառներն ապրում էին շքեղ տներում և ունեին թանկարժեք մեքենաներ: Ընդհանուր առմամբ կատարվել է 15 ունեցվածքի ստուգում: Ոստիկանությունը առգրավել է 20 մեքենա, այդ թվում՝ մեքենաներից մեկի արժեքը՝ ավելի քան 250 հազար եվրո: Վեց մեքենա ուներ թմրանյութեր տեղափոխելու հատուկ խցիկ: Ոստիկանները նաև բռնագրավել են մոտ 700 հազար եվրո կանխիկ գումար ու զենքի արսենալ:
Գործողությունն իրականացվել է Կոլումբիայի Ազգային ոստիկանության հետ համագործակցությամբ, և ձերբակալություններ են տեղի ունեցել Իսպանիայի բազմաթիվ քաղաքներում, ներառյալ՝ Բադախոս, Գվադալախարա, Մադրիդ, Մալագա և Վալենսիա:
Հետաքննությունը սկսվել է 2020 թվականի սկզբին Մադրիդում ու Մալագայում։ Նրանց թմրանյութերի գործունեությունը ներառել է մարիխուանայի խոշոր տնկարկներ գնելն ու թմրանյութերի վաճառքը Նիդեռլանդներ ու Կենտրոնական Եվրոպա:
hraparak.am