Հարգելի՛ հայրենակիցներ , ինչպես գիտեք մի քանի օր կրկին Արցախում էի մի շարք կարևոր ծրագրերով , որոնցից մեծ մասի մասին հանրային չեմ կարող գրել ՝ելնելով անվտանգությունից և հետագայում մի քանի անձանց քաղաքական ինքնահաստատումից զերծ մնալու համար , բայց նշեմ , որ սոցիալական և առողջապահական ու կրթական հարցերով կրկին սկսել ենքմեկնարկել կիսատ թողած գործերը և մի շարք այլ կարևոր նախաձեռնություն ենք անում , որոնց արդյունքները հետագայում կհրապարակեմ : Այս մասին գրում է ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը
Արցախում կապի ոչ այնքան բարվոք լինելու պատճառով ՝շատ հարցերից զերծ եմ մնացել , սակայն ծանոթացա ՄԻՊ -ի հանդեպ կառավարության քայլերին և չզարմացա ,քանի որ սպասում էի . Չի՛ կարող չհետապնդվել աշխատող և արագ արձագանքող մարդը
Օնիկ Գասպարյանի հայտնի պատմության մեկնարկից հետո սպասում էի, որ հերթը կհասնի Թաթոյանին, հոտառությունս չդավաճանեց և շատ արագ անցում եղավ , բայց բոլորս ենք տեսել ՄԻՊ -ի աշխատանքը և բոլորս պարտավոր ենք պաշտպանելու հետապնդումից ,որպեսզի արդարությանը վերականգնվի
Հետևողական եմ լինելու գործընթացին և ամեն քայլ կատարելու եմ , որ վերջին կայացած կառույցի դուռն էլ չփակեն: Սպայի պատիվը գետնով տվողը , չի կարող հարգել մարդու աշխատանքը :
Ամուր եղեք և միասնական :