Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է Արցախի դեմ ագրեսիային Թուրքիայի մասնակցությունը: Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության երիտասարդական կազմակերպության 6-րդ համագումարի ժամանակ Էրդողանը հայտարարել է.
«Կիպրոսից մինչև Իրաք ու Սիրիա, Ղարաբաղից մինչև Լիբիա. դուք եղել եք ամենուր, որտեղ մենք օգնության ենք եկել մեր եղբայրներին: Այնտեղ, որտեղ ծածանվել է լուսնի ու աստղի պատկերով դրոշը, դուք այն բարձր ծածանել եք, թույլ չեք տվել այն իջեցնել»:
Այսպիսով Թուրքիայի նախագահն անձամբ է հաստատել, որ Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ մասնակցություն է ունեցել Արցախի դեմ սանձազերծված պատերազմին, մինչդեռ Բաքուն ու Անկարան, չնայած բազմաթիվ փաստերին, դա մշտապես հերքում են: