«Գագիկ Սողոմոնյանի» գործով կալանավորված Արամ Սարգսյանն ազատ է արձակվել

 ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի, ամբողջությամբ բեկանել է առաջին ատյանի դատարանի՝ 2021թ. փետրվարի 21-ի որոշումը՝ Արամ Սարգսյանի ձերբակալումը ճանաչելով ոչ իրավաչափ և վերացնելով վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը։

Այս մասին հայտնել է Արամ Սարգսյանի պաշտպան Բենիկ Գալստյանը։

Հիշեցնենք, որ Արամ Սարգսյանը կալանավորվել էր «Գագիկ Սողոմոնյան» ֆեյք օգտատիրոջ գործով։

24news.am