Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի փոխտնօրեն, փոխծովակալ Ալեքսանդր Կարպովը ճեպազրույցում հայտնել է, որ ռուսական կողմն անհանգստացած է Սիրիայում Թուրքիայի կողմից ռազմական տեխնիկայի կուտակմամբ։Մոսկվան նաև դժգոհ Ռաքքա նահանգի Այն Իսա բնակավայրի տարածքի հենակետերում Թուրքիայի կողմից շինարարական աշխատանքների իրականացմամբ:
Կարպովն ընդգծել է, որ այդ գործողությունները խախտում են ստատուս քվոյի վերաբերյալ հուշագիրը հակամարտության կարգավորման հարցում: