Այսօր` մարտի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 03։40-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ս. Մ-ն Կապան-Գորիս ավտոճանապարհին իր վարած Scania մակնիշի ավտոցիստեռնի կցորդիչով բեռնատարով դեռևս անհայտ պայմաններում կողաշրջվել է, ինչի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է, և ցիստեռնից, որում եղել է 22 տոննա դիզվառելիք, արտահոսք է սկսվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրլարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։ Վթարի փաստով նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահե Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
shamshyan.com