Ապաստարանների մասով սահմանամերձ բնակավայրերում վիճակն ավելի լավ է, քան, օրինակ՝ Երևանում և հարակից շրջաններում: Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը:
Նա հայտնեց, որ Տավուշի մարզի օրինակով ապաստարաններ են կառուցվելու նաև Սյունիքի մարզում:
Նախարարը հայտնեց, որ Սյունիքում լինելու է քաղպաշտպանության 8 հենակետ, մեկն արդեն սկսել է գործել Շուռնուխում: Առաջիկայում հենակետերը կգործարկվեն նաև Շիկահողում, Դավիթ Բեկում, Տեղ գյուղում և ևս 4 համայնքում: Հենակետերում, ըստ Փիլոյանի, կլինեն առաջին անհրաժեշտության պարագաներ և դեղորայք: