Ղարաբաղում ականի պայթյունից ադրբեջանցի ընտանիքի 2 անդամ մահացել է, 3-ը՝ վիրավորվել

 Մարտի 16-ին Լեռնային Ղարաբաղի Ակնայի (Աղդամ) շրջանում ականի պայթյունից քաղաքացիական անձինք են  մահացել և վիրավորվել: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ բոլորը նույն ընտանիքի անդամներ են, մահացել է 2, վիրավորվել՝ 3 քաղաքացի:

Ադրբեջանի գլխավոր դատախազության փոխանցմամբ, դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից՝ պատերազմի ավարտից ի վեր, ականապայթյունների հետևանքով Ղարաբաղում մահացել  է 12 ադրբեջանցի, 14-ը՝ վիրավորվել: