Մարդը սխալվել է մեկ բանում, որ ոչ միայն Ալիևի աչքերն են խաղաղվել 5000 հայի արյուն խմելուց հետո, այլ նաև այստեղ է շատերի աչքերը խաղաղվել նույն արյունից օգտվելուց հետո: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի կողմից Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութի տակ դերասան Հովհաննես Ազոյանի անգլերեն գրառմանը:
«Մի իրարանցում է սկսվել, է չգիտեի՞ք: Շնորհակալ եղեք, գոնե բարձրաձայնեց իմացաք, իր նման ահագին կան, ավելի՛ն՝ պատասխանատու պաշտոններում:
Դուք կարևորը հերթ կանգնեք էս արժեքներով մարդու ներկայացումները, ֆիլմերը նայելու, ու իր սրճարանում էլ չմոռանաք թեյը գոլ վերցնել, որ հնարավոր լինի խաղաղ խմել:
Լույսը բարին ավետի,- գրել է Հովսեփյանը:
Հովհաննես Ազոյանը մասնավորապես գրել էր. «Վերջապես խաղաղություն եմ տեսնում պարոն Ալիևի երեսին։ Թող աշխարհում տիրի խաղաղություն։ Թող այևս երբեք պատերազմ չլինի»։