Վազգեն Մանուկյանի կողմից՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան. 1lurer.am-ն այս մասին տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից:
Հիշեցնենք՝ 2021 թ. փետրվարի 12-ին, 20-ին և 26-ին ընդդիմության հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի հնչեցրած հայտարարությունների հիման վրա քրեական գործ էր հարուցվել, նրան մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու և բռնություն գործադրելու հրապարակային կոչերի համար: