Արտահերթ ընտրությունների օրվա հետ կապված որոշումը կհրապարակվի այսօր կամ վաղը. Ռոմանոս Պետրոսյան

 Իշխանությունն առաջիկայում պատրաստվում է արտահերթ ընտրությունների գնալ, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ 

«Այսօր, վաղը, կարծում եմ, որոշումը կհրապարակվի օրվա հետ կապված», — ասաց նա։ 

Ռոմանոս Պետրոսյանը նշեց, թե ընդդիմության փողոցային պայքարը որևէ էական նշանակություն չունեցավ ու հանրության կողմից չողջունվեց։ 

«Մենք քաղաքական պրոցեսների բացառապես սահմանադրական ճանապարհով հանգուցալուծումը տեսնում ենք միայն արտահերթ ընտրությունների միջոցով», — ասաց նախարարը։