Սերժ Սարգսյանը դատարանի դիմաց ուղերձ հղեց

 

 Այսօր ցանկանում եմ մի ուղերձ հղել, ուղերձ հանուն վերջին 33 տարիներին Հայաստանի ինքնիշխանության համար զոհված հերոսների, հանուն թափված արյան, հանուն մեր հայրենիքի Արցախյան հատվածի և Հայաստանի ապագայի:

Բոլոր նրանք, ովքեր համարում են, որ Արցախի կարգավիճակը լուծված է, լինեն Հայաստանի ներսում, թե՝ դրսում, պետք է հասկանան, որ Արցախը, ավելի ճիշտ այն, ինչ մնացել է Արցախից, երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Ցավոք սրտի հնարավոր չէր ողբերգությունը կանխել, բայց ես տեսնում եմ այդ ողբերգությունից հառնելու ճանապահը, կապիտուլյատները պետք է հեռանան: Այս մասին դատարանի մոտ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: