Եթե ուշադրություն դարձնեք, թե այս իշխանություններն ում են հալածել, կտեսնեք՝ բոլոր նրանց, ովքեր պայքարել են Ադրբեջանի դեմ, ովքեր պայքարել են Արցախի համար։ Այս մասին Սաթիկ Սեյրանյանի «PRESSING» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանը, անդրադառնալով «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով ձերբակալվածներին ու բերման ենթարկվածներին։
«Տեսեք, եկել են ու առջին օրվանից ձերբակալել են կամ քրեական գործ են հարուցել Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի, Արցախի հերոս Սեյրան Օհանյանի, փառապանծ գեներալ Յուրի Խաչատուրովի դեմ։ Անդրանիկ Քոչարյանն է պատմել Խաչատուրովի հերոսությունների մասին։ Մի հատ սորոսական ստահակ վեր է կենում ու ասում, թե պատերազմի ժամանակ Խաչատուրովը բիլիարդ էր խաղում։ Նիկոլ Փաշինյանի ու իր ոհմակի, սորոսականների ոճն է՝ վարկաբեկել մարդուն, հետո գնա՝ հերոսաբար դուրս արի այդ ամենի տակից։ Հարսնաքարի գործով հիշեք ովքեր էին դուրս եկել իմ դեմ․ Ժիրայր Սեֆիլյան, Գարեգին Չուգասզյան, Հրանուշ Խառատյան․․․ մյուս սորոսականները», ասել է Ռ․Հայրապետյանը։
Նախկին պատգամավորի խոսքով՝ եթե իշխանությունն անմեղսունակ է, նրանից ոչ մի լավ բան չի կարելի սպասել։ Հայրապետյանն ասել է, որ ինքը մասամբ համամիտ է Ն․Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինքը ոչ Ռոբերտ Քոչարյանն է, ոչ էլ Սերժ Սարգսյանը, որ թաքնվի ոստիկանների հետեւում, մինչդեռ ինքն է այսօր մի քանի հարյուր ոստիկաններով շրջապատված մի քանի մետր անցնում։
«Նա պետք է ագռավի չափ կյանք ունենա, որ մի 10 տոկոսով մոտենա պատերազմի ընթացքում Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի մաշած կոշիկներին։ Ինքը ինչպես կարող է իրեն համեմատել այդ մարդկանց հետ։ Նա թաքնվում է այդքան ոստիկանի հետեւում, որովհետեւ վախենում է իր արած անօրինականությունների համար, այդքան մոր երեխայի գլուխ է կերել, 10-12 հազար երեխա է խեղանդամ դարձրել, դրա պատասխանն ո՞վ պետք է տա, այդպես ո՞նց
է ապրելու ինքը։ Ժողովուրդը խաբված է, մի սեք՝ ժողովրդի ընտրյալ, մի հատավացեք նրան, նա ասում է՝ ինքը Քրիստոս է, Հռոմի պապն է․․․ Ինքն իրավունք ունի օրենքից խոսե՞լ, որ ինքը կարող է արդար ընտրություն անցկացնե՞լ։ Տուշոնկայի պատմություն մոնտաժեցին, հերոս տղու գլուխը կերան, դրա պատասխանը կարծում են չեն տալո՞ւ։ Ալեն Սիմոնյանին թվում է, թե կարող է 3-րդ նախագահի ընտանիքի մասին ինչ ասես հաչել ու հանգիստ ապրե՞լ։ Եթե գնա ոտքերն ընկնի, Սերժ Սարգսյանը բարի մարդ է, հնարավոր է՝ ների։ Ե՛ս եմ պատժելու նրան նախագահի մասին այդպես դուրս տալու համար», նշել է Ռ․Հայրապետյանը։
auroranews.am