The Hill պարբերականը հոդված է հրապարակել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նպատակով մոտ 40 ամերիկացի օրենսդիրների նախաձեռնած երկկուսակցական դաշինքի՝ Բայդենին ուղղված նամակի վերաբերյալ:
Պարբերականն ԱՄՆ վարչակազմին խնդրել է մեկնաբանել սենատոր Բոբ Մենենդեսի նախաձեռնությունը: ԱՄՆ նախագահի ավագ օգնականներից մեկը, որի անունը չի նշվում, մեջբերել է Հայոց ցեղասպանության մասին որպես նախագահի թեկնածու Բայդենի մեկնաբանությունը՝ հավելելով. «Մենք չպետք է մոռանանք կամ լռենք այդ սահմռկեցուցիչ իրադարձության մասին: Մենք հավերժ կհարգենք այդ մեծ ողբերգությունից հետո հայ ժողովրդի տոկունությունը»:
Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ Բայդենի վարչակազմը «պարտավորվում է խթանել մարդու իրավունքների հանդեպ հարգանքը և ամեն ինչ անել նման վայրագությունները հետագայում չկրկնվելու համար: Այս ամենի ամենակարևոր մասը պատմությունը ճանաչելն է»: