Բրյուսելը ոչնչացրել է Մոսկվայի հետ հարաբերությունները՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը չինացի պաշտոնակցի հետ հանդիպումից հետո՝ փոխանցում է РИА Новости-ն:
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավաստիացրել է, որ Եվրոպայում մնացել են եզակի երկրներ, որոնք ղեկավարվում են ազգային շահերով և պահպանում են Ռուսաստանի հետ գործընկերային երկխոսությունը, մյուսները ոչնչացրել են առկա բոլոր մեխանիզմները:
«Արևմտյան ճակատում մենք դեռևս փոփոխություններ չունենք, իսկ Արևելքում՝ շատ հագեցած օրակարգ է, որն ամեն տարի ավելի է հարստանում»,- նշել է Լավրովը:
Ընդ որում՝ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է վերականգնելու կապերը, եթե Եվրամիությունում որոշեն վերացնել առաջացած անոմալիան: