«Ես նման բան երբեք չեմ տեսել՝ մատ թափ տալ ՍԴ-ի վրա, նման կերպ ճնշել ՍԴ-ին». Արամ Վարդևանյան

 Եթե ՍԴ-ն որոշի, որ 300.1 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրաթյանը, իսկ դա այնպիսի ակնհայտ ճշմարտություն է, որ նույնիսկ բանավոր ընթացակարգը ավելի մատչելի դարձնել այն մարդկանց համար, ովքեր այս խրթին իրավական հարցը լավ չեն պատկերացնում՝ հիմա ավելի լավ չպատկերացնեն։ Այս մասին ՍԴ նիստից հետո ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Ես օրինակ, բանավոր ընթացակարգի շրջանակներում պատրաստվում էին այնպիսի մատչելի լեզվով ներկայացնել հարցը, որ մեր հանրության մեջ մարդ չմնար, որ այս խայտառակ հոդվածը կարող է լինել սահմանադրական։ Իհարկե, դրա հետևանքը նաև այն է լինելու, որ 300.1 հոդվածով հետապնդումը դադարեցվելու է»։ 
Նա նշեց, որ մեկ այլ հանգամանքի ևս ցանկանում է անդրադառնալ, «Երեկ երեկոյան այս իշխանությունների հետ ուղղակիորեն փոխկապակցված, նաև ՍԴ դատավորի հետ ուղղակի փոխկապակցված անձ Տիգրան Եգորյանը, ես նման բան ուղղակի երբեք չեմ տեսել ՝ նման կերպ ճնշել ՍԴ-ին, ասել, որ հանկարծ այնպիսի որոշում կայացնեք, որ դադարեցվի քրեական հետապնդումը, մատ թափ տալ ՍԴ-ի վրա՝ դա ուղղակի զարմանալի է, անգամ զարհուրելի է։ Նա փաստաբան է, ևս նույնպես, դուք նման գործողություն իմ կողմից երբևե տեսե՞լ եք․ նորից եմ խոսում, խոսքը գնում է մեկ օր առաջ ՍԴ-ում գործը քննելու պայմաններում Վահե Գրիգորյանի հետ, ով ևս ՍԴ դատավոր է ուղղակի փոխկապակցված անձը։ Թեև Վահե Գրիգորյանը բողոքի քննությանը չի մասնակցում, բայց առնվազն բոլորս պատկերացում ունենք դեռևս 2018 թ-ին հրապարակված գաղտնալսումներից, թե Վահե Գրիգորյանը, առհասարակ, 300.1 հոդվածի քրգործի հետ ինչ ուղղակի կարգավիճակ ունի, ոչ որպես դատավարական կարգավիճակ ունեցող»։ Անդրադառնալով ՍԴ անդամներ Արևիկ Պետրոսյանի և Հրայր Թովմասյանի առաջարկությունը՝ բանավոր ընթացակարգով իրականացնել գործի քննությունը՝ նա համարեց այն առավել քան հիմնավոր։ 
Նա նաև տեղեկացրեց, որ 15 օր առաջ ինքը նույնպես նման միջնորդություն էր ներկայացրել և կրկին արդյունքը 4/4 հարաբերակցությունն էր։ «Այն որ այդ գործը Սահմանադրական Դատարանի մասին օրենքով հանդիսանում է պարտադիր բանավոր ընթացակարգով պարտադիր քննության ենթակա գործ՝ դա նորություն չէ։ ՍԴ մասին օրենքը նախատեսում է, որ հանրային հնչեղություն ունեցող գործերն են, որ քննվում են բանավոր ընթացակարգով։ Այս գործը հանրային հնչեղություն չունի՞, կարծում եմ, բոլորի համար դա պարզ է։ Այն, որ բանավոր ընթացակարգը հնարավորություն կընձեռեր ավելի մանրամասն հասանելի դարձնել այս ամբողջ քննարկումները, ինձ համար առնվազն պարզ չէր այն հիմնավորումը, որ սա իրավական հարց է, եկեք գրավոր ընթացակարգով քննենք։ Իսկ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի հարցը 2014-ին որ բանավոր ընթացակարգով քննվեց՝ դա իրավական հարց չէ՞ր»։ 
Նա նշեց, որ իր համար տարակուսելի էր, որ երբ բանավոր ընթացակարգի անցնելու միջնորդություն եղավ՝ պարոն Դիլանյանն առաջարկեց գնալ ընդմիջման։ «Սա կարծես ազդակ լիներ այլ դատավորների համար։ Ես իհարկե ողջունում եմ, որ այդ նախաձեռնությունից հրաժարվեց պարոն Դիլանյանը, բայց ես ուշադիր հետևում էի ՍԴ դատավորներին և նույնպես տարակուսանք զգացի, որովհետև տենց բան ասել՝ այսինքն, կարևոր միջնորդություն է ներկայացվում՝ ասում է եկեք գնանք ընդմիջմանը՝ տեսնենք»։