Խաչատուրյան քույրերը տուժող կողմ են ճանաչվել հոր սպանության գործում

Խաչատուրյան քույրերը տուժած կողմ են ճանաչվել նրանց կողմից հոր սպանության կապակցությամբ վերջերս հարուցված քրեական գործով: Այս մասին РИА Новости գործակալությանը հայտնել է Անգելինայի փաստաբան Ալեքսեյ Պարշինը:

«Այսօր բոլոր աղջիկները պաշտոնապես ծանոթացել են քրեական գործ հարուցելու որոշմանը: Նրանք տուժող կողմ են ճանաչվել»,- նշել է նա:

Քննչական կոմիտեի կողմից Միխայիլ Խաչատուրյանի դեմ քրեական գործ հարուցելու մասին գործակալությանն ավելի վաղ հայտնել էր գործընթացի մասնակից պաշտպաններից մեկը: Նրա խոսքով՝ խոսքը երեք հոդվածների մասին է՝ «Սեռական բնույթի բռնի գործողություններ», «Սեռական բնույթի գործողությունների պարտադրում» և «Խոշտանգում»:

Մեծ հնչեղություն ստացած սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում 2018-ի հուլիսի 27-ին: 17, 18 և 19 տարեկան երեք քույրերը հորը սպանել էին իրենց բնակարանում: Ամենաշատ վնասվածքները հասցրել էր կրտսեր դուստրը: Հայտնի է, որ սպանված հայրը դուստրերին պատճառել էր «ֆիզիկական և հոգեկան տանջանքներ»:

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am