Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագիծն ընդունվեց 76 կողմ, 40 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Օրինագծով նախատեսվում է ավելացնել վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող փոխհատուցման չափը:
Եթե վիրավորանքը տեղ է գտնում լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա նախատեսվում է վճարել նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկի չափով փոխհատուցում: Լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ զրպարտության համար առաջարկվում է վճարել սահմանված նվազագույն աշխատավարձի 6000-ապատիկի չափով: