Լևոն Քոչարյանը թելեգրամի իր էջում գրել է.
«Հայաստանի 20 տարվա ամենամեծ ստերից մեկն այն էր, իբր Քոչարյանը Մեղրին հանձնում էր: Այդ անհեթեթությունը այսօր նաև հերքեց Մեղրիի գործող քաղաքապետը:
Իմացողները գիտեն, որ խոսքն ընդամենը վերգետնյա ճանապարհի մասին էր, որի իրավունքը նրանք կստանային Արցախի անկախության կամ Հայաստանին միանալու դեպքում միայն:
Ճակատագրի հեգնանքը նրանում է, որ այն մարդիկ, ովքեր այս սուտը տարիներ շարունակ արմատավորել են մեր ժողովրդի մեջ, 2018-ին եկան իշխանության և արդյունքում Ադրբեջանին տվեցին այդ ճանապարհի իրավունքը: Իսկ մենք ունեցանք հազարավոր զոհեր, տարածքային ահռելի կորուստ և ոչ մի խոսք անգամ Արցախի կարգավիճակի մասին»: