Պատերազմից հետո տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը փոխվել է. գործ ունենք թուրք-ադրբեջանական բանակի հետ, որը գնալով միաձուլվում է, և դե ֆակտո գործ ունենք թուրքական բանակի հետ: Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ անդրադառնալով բանակում տեղի ունեցող բարեփոխումներին: