Սինգապուրի դատարանը տեղացի բլոգերին պարտավորեցրել է վարչապետ Լի Սյան Լունին վճարել 133,000 սինգապուրյան դոլար (98 800 ԱՄՆ դոլար)՝ որպես փոխհատուցում Facebook-ում կեղծ տեղեկություն տարածելու համար՝ գրում է ТАСС-ը:
Բլոգերը 2018-ի նոյեմբերին նյութ էր հրապարակել Facebook-ում՝ հղում անելով մալայզիական The Coverage լրատվական պորտալին: Այնտեղ տեղադրված հոդվածում պնդում էին, որ Մալայզիայի նախկին վարչապետ Նաջիբ Ռազակը «գաղտնի գործարք» է կնքել Լի Սյան Լունի հետ, որը վերաբերել է Սինգապուրի բանկերի միջոցով պետական ներդրումային հիմնադրամից գողացված միջոցների անօրինական փոխանցումներին:
Կառավարության ղեկավարի փաստաբանները պահանջել էին 150 հազար սինգապուրյան դոլարի (111,4 հազար ԱՄՆ դոլար), մեղադրյալի ներկայացուցիչները՝ 1 սինգապուրյան դոլարի (70 ԱՄՆ ցենտ) փոխհատուցում:
1lurer.am