Հայաստանը դեմ է քվեարկել Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բանաձևին: Փաստաթուղթը չեն ընդունել նաև Ռուսաստանը, Բոլիվիան, Վենեսուելան, Չինաստանը և Կուբան՝ այն անվանելով «ծայրահեղ կողմնակալ»՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
Բանաձևի թիրախում Սիրիայի իշխանություններն են, որոնց մեղադրում են «իշխող ռեժիմի կողմից կալանքի տակ գտնվող տասնյակ հազարավոր մարդկանց սպանության համար»:
Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանում ընդունված բանաձևի նախաձեռնողներն էին Մեծ Բրիտանիան, ԵՄ-ը, Թուրքիան, Հորդանանը, Կատարն ու Քուվեյթը:
Փաստաթղթին աջակցել են խորհրդի անդամ 47 երկրից 27-ը, 14 պետություն, այդ թվում՝ Ուզբեկստանը, Հնդկաստանը և Պակիստանը ձեռնպահ են մնացել: