Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը «իր աջակցությունն է հայտնել» լրագրող Փայլակ Ֆահրադյանին, երբ իմացել է լրագրողի և նախարար Հակոբ Արշակյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին։ Ազգային ժողովում Ս. Ալեքսանյանը մոտեցել է լրագրողին և հայտնել, որ այդ միջադեպի տեսագրությունը դիտելուց հետո փորձում է հասկանալ, թե նրանցից ով է «Զիդանը», ով՝ «Մատերացին»։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
shamshyan.com