Տավուշի մարզում 2021 թվականին նախատեսվում է 44 միլիարդ դրամի ներդրում։
Մարտի 26-ին Տավուշի դոնոր կազմակերպությունների կոորդինացման հարթակի ամենամյա 2-րդ համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
«Դրանք ուղղվելու են հիմնականում գյուղատնտեսության, զբոսաշրջության և արդյունաբերության ոլորտի զարգացմանը»,- ասաց Չոբանյանը։
Մարզպետը համաժողովին ներկայացրել էր 2021-2025 թթ. մարզային զարգացման ռազմավարության նախագիծը, մասնավորապես՝ գյուղատնտեսության և արդյունաբերության մարզային զարգացման տեսլականը։