Թուրքիայում 1-ին թռիչքն է կատարել «Աքընջը» հարձակողական ԱԹՍ-ի 3-րդ նախատիպը

Թուրքիայում առաջին թռիչքն է իրականացրել «Baykar Makina» ընկերության նախագծած «Աքընջը» (Akıncı) ծանր քաշային հարձակողական ԱԹՍ-ի 3-րդ նախատիպը: Այս մասին հայտնել է վերոնշյալ ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուք Բայրաքթարը: Վերջինս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի փեսան է։

Ըստ Բայրաքթարի՝ «Աքընջը» ԱԹՍ-ի 3-րդ նախատիպի օդային փորձարկումը հաջողությամբ է անցել: Իսկ ընդհանրապես «Աքընջը»-ի փորձարկումները սկլսվել են 2019-ի դեկտեմբերից:

Աղբյուրի համաձայն՝ նախատեսվում է մինչև տարեվերջ Թուրքիայի բանակի օդուժը համալրել 6 միավոր «Աքընջը» հարձակողական անօդաչուներով:

«Աքընջը» հարձակողական ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագիրը.

Թևերի բացվածքը՝ 20մ

Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 4500կգ

Օգտակար ներքին բեռնատարողությունը՝ 450կգ

Օգտակար արտաքին բեռնատարողությունը՝ 900կգ

Թռիչքի առավելագույն տևողությունը՝ 24ժ

Թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 12կմ

«Աքընջը» ԱԹՍ-ն կարող է խոցել թե ցամաքային և թե օդային թիրախներ

ermenihaber.am