Թուրք նախկին նախարարը ցեղասպանության ճանաչմանը հակազդող քայլեր է առաջարկում մեջլիսին

 Թուրք նախկին պատգամավոր (1983-1999թթ), նախկին առողջապահության, տուրիզմի նախարար Բյուլենթ Աքարջալըն թուրքական «Milliyet»-ում հրապարակած հոդվածում անդրադարձել է ԱՄՆ սենատորների՝ ցեղասպանության թեմայով Բայդենին գրած նամակին:

Հոդվածում Աքարջըն Թուրքիայի մեջլիսին (խորհրդարան) առաջարկում է գործողությունների պլան՝ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կանխելու նպատակով։ 

Ըստ նրա՝ Թուրքիայի հակաքայլերի ծանրության կենտրոնը պետք է ընկնի խորհրդարանի վրա, քանի որ ցեղասպանության ճանաչման բանաձևերը ընդունվում են այլ երկրների խորհրդարաններում: Աքարջըի՝ մեջլիսին ներկայացրած առաջարկությունները ներկայացնում ենք ստորև.

— ԹԱՄԺ-ի (Թուրքիայի ազգային մեծ ժողով — ԹԱՄԺ) նախագահ Մուսթաֆա Շենթոփի կողմից երկխոսության հիմնում Կոնգրեսում իր պաշտոնակցի հետ:

— Առնվազն ազգային հարցերում ԹԱՄԺի-ի վերկուսակցական դիքորոշուման ավելի ուժեղ ներկայացում Կոնգրեսում:

— ԹԱՄԺ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների փոքր խմբերով արդյունավետ այցեր Վաշինգտոն, այցերը պետք է պլանավորված լինեն:

— Կոնգրեսի արտաքին հարաբերությունների և ռազմական հանձնաժողովների անդամներին հրավիրել Թուրքիա:

— Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում աշխատող մասնագիտական խմբերի՝ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների պատասխանատուների ու մասնագետների հետ երկխոսության ցանց հիմնում:  

— ԹԱՄԺ-ից գնացող պատվիրակությունների հանդիպումներ նաևԱՄՆ-ի մամուլի ու ուղեղային կենտրոնների անդամների հետ:

— ԹԱՄԺ-ը կողմից ավելի Թուրքիայի ու լոբբիի ու PR-ի աշխատանքներին ավելի մեծ տեղի հատկացում: 

— Միջխորհրդարանական բարեկամական հանձնաժողովներից կազմված համատեղ տեխնիկական աշխատանքային խմբի ստեղծում:

— ԹԱՄԺ-ի պատգամավորների ու կոնգրեսականների հանդիպումներ թուրք-ամերիկյան հարաբերությունների թեմայով կոնկրետ առցանց  միջոցառումների ժամանակ:

Աղբյուր`    Ermenihaber.am