Իշխան Սաղաթելյանի եղբայրը և հորեղբոր որդին և ևս 2 անձ կասկածվում են խուլիգանություն կատարելու մեջ

 Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել ու կից գրել էր. «Այսօրվա հանրահավաքից հետո Երևանի կենտրոնում թուրքերը հարձակվել են հորաքրոջս, եղբորս և հորեղբորս որդու վրա, ապա բերման ենթարկել»:

Միջադեպի վերաբերյալ ArmDaily.am-ի հարցին ի պատասխան ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց. «Մարտի 28-ին ժամը 19.00-ին, Դեմիրճյան փողոցից խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել չորս անձ։
 

Նախապատրաստվում են նյութեր»։