Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի հետ զրույցի երկրորդ հատվածում խոսել է պետության առջև ծառացած մարտահրավերների, ստեղծված բազմաբնույթ ճգնաժամերի և դրանց հաղթահարման ուղիների, արտաքին աշխարհի հետ հարաբերվելու և ապագայի տեսլականի մասին:
«Ինչպես անել, որ հաղթահարել տնտեսական ճգնաժամը. պատասխանը՝ բոլորի տքնաջան և կարգապահ աշխատանքով:
Եթե ճապոնացիները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իրենց կարգապահության, ամենօրյա աշխատանքի շնորհիվ Ճապոնիան դարձրեցին աշխարհի տնտեսապես ամենաառաջատար երկրներից մեկը, ինչո՞ւ Հայաստանը չի կարող նույն բանը կրկնել: Դրա համար պետք է հստակ ծրագիր, տեսլական, ամենօրյա տքնաջան, կարգապահ աշխատանք: Ուրիշ լուծում չկա: Հրաշքներ չեն լինում: Եվ այդ ճանապարհով գնալով՝ ևս մեկ անգամ կապացուցես ինքդ քեզ, քո ողջ ժողովրդին և ամբողջ աշխարհին, որ քո հաղթանակներն ապագայում են, և գալո՛ւ են այդ հաղթանակները»:
Նախագահ Արմեն Սարգսյանի՝ aravot.am կայքին և «Առավոտ» օրաթերթին տված բացառիկ հարցազրույցի երկրորդ հատվածից: