Օրեր առաջ ընդունվեց «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքը, որն ապահովելու ոլորտի բովանդակային զարգացումը: Վարչապետի կողմից հնչեցված ակադեմիական քաղաքի գաղափարն էլ անհրաժեշտ է դիտարկել ոլորտի ամբողջական բարեփոխման տեսակետից:
Տարօրինակ է, որ օրենքի բովանդակային քննարկում չտեսանք, մինչդեռ այն բազմաթիվ լուծումներ է առաջարկում հատկապես ուսանողներին: Ու ԵՊՀ շենքը որպես սուպերմարկետ ներկայացնելը հերթական հարձակման, իսկ որոշ դեպքերում՝ ամեն ինչն անլրջացնելու վատ փորձ է: Բարեփոխումներն ընթանում են և առաջիկա տարիներին լուրջ արդյունք են ունենալու: