Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, թելեգրամ-ալիքում գրել է․
«Ես տեսնում եմ, որ շատերդ չեք հասկանում իրավական նրբություններից… (օրենսգիրք, հոդված, հակասահմանադրական…) և այս ամենը խճճում է ձեզ. դա նորմալ է: Եթե փորձեմ պարզ բացատրել, ապա ունենք հետևյալ պատկերը. պատկերացրեք, ձեզ ասում են, որ դուք հանցանք եք գործել x հոդվածով: Դուք բացում եք էն գիրքը (քր. օրենսգիրք) և փնտրում եք այդ x հոդվածը ու չեք գտնում: Բայց ձեզ, միևնույն է, շարունակում են հետապնդել այդ գոյություն չունեցող x հոդվածով: Սա կոչվում է «беспредел» (крайняя степень беззакония, беспорядка): Ահա այս պատկերը ունենք մենք ՍԴ հայտնի որոշումից և այսօրվա հերթական խայտառակ նիստից հետո»