Մարզպետ Հայկ Չոբանյանը դատական հայց է ներկայացրել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի խոսնակ Լիլիթ Սարգսյանը:
«Մարզպետը պահանջում է դատարանից` պարտավորեցնել պարոն Բագրատյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև, որպես պատճառված վնասի հատուցում, վճարել 1 դրամ»,- գրել է խոսնակը:
Նշենք, որ ավելի վաղ Հայկ Չոբանյանը հայտնել էր, որ Տավուշից տարածքներ հանձնելու մասին խոսակցությունների պատճառով 4 միլիոն դոլարի ներդրումը կանգնել է և որ դատի են տվել Հրանտ Բագրատյանին:
Նշենք, որ ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը հայտնել էր, որ ադրբեջանցիները Տավուշի մարզում չափագրումներ են անում: