«ԲՀԿ-ից դուրս եկած Գևորգ Պետրոսյանին հաճախ են տեսնում Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի ընկերակցությամբ:
Փաստացի Պետրոսյանի ԲՀԿ-ից դուրս գալու դրդապատճառը ոչ այնքան քաղաքական էր, ինչպես նա փորձում էր ներկայացնել, որքան զուտ ներանձնային. Պետրոսյանը որոշեց Ծառուկյանին փոխարինել Քոչարյանով՝ թերևս այդ թևից ստանալով իր համար առավել գրավիչ առաջարկ: Ինչպես ընդունված է ասել, Ծառուկյանի հացի մեջ աղ չկա, ում հաց տվեց, դավաճան դուրս եկավ:
2018թ. խորհրդարանական ընտրություններից հետո ԲՀԿ խմբակցությունը արդեն երեք պատգամավոր է լքել»: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը: