Հայաստանում տարբեր պաշտոնատար անձանց շուրթերով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու ու «մոտեցումները շտկելու» վերաբերյալ հայտարարությունների ֆոնին Թուրքիան ցավակցական ուղերձ է հղել Ադրբեջանին «1918 թ.-ին հայերի կողմից ցեղասպանության ենթարկվելու» կապակցությամբ:
Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ի պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Ոգեկոչում ենք 103 տարի առաջ Բաքվում, Շամախիում, Ղուբայում, Մուղանում և Լենքորանում հայկական ավազակախմբերի կողմից ցեղասպանության ենթարկված մեր ադրբեջանցի թուրք եղբայրների հիշատակը, կիսում ենք մեր ադրբեջանցի թուրք եղբայրների ցավը»:
Աղբյուր` Ermenihaber.am