Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնից հրաժարական տված Էդգար Ճաղարյանն իր աշխատանքը կշարունակի Արցախում: Նա ՀԺ-ի հետ զրույցում հերքեց այն տեղեկությունը, թե նշանակվելու է Տավուշի մարզպետ:
Նշենք, որ Հայկ Չոբանյանը Կառավարության վաղվա նիստում կազատվի զբաղեցրած պաշտոնից եւ մեր տեղեկություններով, կնշանակվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար:
Էդգար Ճաղարյանի հետ մեր զրույցը ստորեւ.
— Պարո՛ն Ճաղարյան, ճի՞շտ են այն տեղեկությունները, որ դուք նշանակվելու եք Տավուշի մարզպետի պաշտոնում:
— Ո՛չ, դա չի համապատասխանում իրականությանը:
— Իսկ ինչո՞վ եք զբաղվելու, այլ պաշտոնի նշանակվելո՞ւ եք:
— Այո՛, ես տեղափոխվում եմ Արցախ, աշխատանքս շարունակելու եմ Արցախում:
— Ի՞նչ պաշտոնի կնշանակվեք Արցախում:
— Դեռ պարզ չէ, համենայնդեպս Արցախի զարգացման համար եմ տեղափոխվում:
armtimes.com