ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցն անդրադարձել է հայ գերիների հանդեպ Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքին

 ԱՄՆ պետքարտուղարության՝ 2020 թ. Մարդու իրավունքների վերաբերյալ նախօրեին հրապարակված զեկույցում կա անդրադարձ Ադրբեջանի՝ հայ գերիների նկատմամբ անմարդկային և անօրինական վերաբերմունքի թեմային։ Արձանագրելով, որ Թուրքիայի աջակցությամբ նախորդ տարվա պատերազմում ադրբեջանական կողմը բազմաթիվ անօրինականություններ է իրականացրել, ԱՄՆ Պետքարտուղարությունը մասնավորապես շեշտել է Հադրութում հոկտեմբերին երկու հայ գերիների նկատմամբ իրականացված բռնությունները տեսագրելու փաստը։ Ամերիկյան արտաքին գերատեսչությունն արձանագրել է, որ անկախ միջազգային փորձագետների, որոնց թվում են BBC-ի և ամերիկյան Ատլանտյան խորհրդի վերլուծությունները, հաստատել են, որ տեսագրություններն իրական են։
«Մեկ ուրիշ հեղինակավոր օրինակ է «Ամնեսթի ինթերնեշնլի»՝ դեկտեմբերի 10-ի զեկույցը, որում նրանք հաստատել էին համացանցում մատչելի տասնյակ տեսագրություններից 22-ի իսկությունը։ Այդ տեսագրությունների շարքում միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հաստատել է ադրբեջանական ուժերի կողմից էթնիկ հայ քաղաքացիների՝ անդամահատման միջոցով սպանության հանգամանքը»,- ասված է հայտարարության տեքստում։ 
Ամերիկյան կողմն արձանագրել է, որ Թերթերի շրջանում հօգուտ Հայաստանի լրտեսության մեղադրանքով ձերբակալվել էին 100-ի չափ քաղաքացիներ: Նրանք, ըստ իրավապաշտպանների զեկույցի, կտտանքների են ենթարկվել։ Նրանցից մոտ տասը մահացել է ազատազրկման վայրերում։ 
Պետքարտուղարությունը նշել է նաև Ադրբեջանի քաղաքական ընդդիմությունից մի շարք գործիչների դեմ բռնությունների մասին։
Հեղինակ`Հայկարամ Նահապետյան
1lurer.am