Վաչագան Ղազարյանի նկատմամբ համաներում է կիրառվել և նրա նկատմամբ վարույթը կարճվել է

 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ համաներում է կիրառվել և նրա նկատմամբ վարույթը կարճվել է։ Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանին նոր մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)։ Նշենք, որ դատական կարգով բողոքարկվել էր Ղազարյանի նկատմամբ համաներման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցի քննարկումը հետաձգելու որոշումը, ինչը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանի կողմից բավարարվել էր, ինչից հետո վարույթ իրականացնող մարմինը համաներման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում է կայացրել:

 

factor.am