Քարվաճառն իհարկե հայկական է, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ փորձելով հերքել օրերս արած իր սկանդալային հայտարարությունը,որ Քարվաճառը հայկական չէ:
«Հայտնի հարցազրույցում ես Քարվաճառի հարցին անդրադարձել եմ այն օրերին, եւ նաեւ այսօր խոսել եմ աշխարհաքաղաքական կոնտեքստում. որեւէ մեկը չի կարող իմ խոսքի մեջ գտնել նշույլ անգամ,որը կարող է տանել այն մտքին,որ ես կասկածի տակ եմ դնում Քարվաճառի հայկական պատկանելությունը»։
Լրագրողները փորձեցին ճշտել,թե աշխարհաքաղաքական ինչ կոնտեքստի մասին է,բայց պատգամավորը նեղացավ եւ լքեց ճեպազրույցը։