Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը թույլ կտա վերականգնել Մեծ մետաքսի ճանապարհը, ինչը կմեծացնի Կասպից ծովի դերը: Այս մասին Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում հայտարարել է Նուրսուլթան Նազարբաևը:
Նազարբաևի խոսքերով, վերոնշյալը նոր հնարավորություններ կբացի Թյուրքական խորհրդի անդամ պետությունների համար չինական «մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունից օգտվելու հարցում:
Նա հավելել է, որ Թուրանյան միջանցքը դառնում է ամենաանվտանգ ու կարճ ճանապարհը Եվրոպայի ու Ասիայի միջև:
auroranews.am