Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի անվտանգության պետ` Սիմոնյան Կարենի ցուցումով ԳՇ պետ Արտակ Դավթյանին պախարակելու նպատակով Ռազմական ոստիկանության «Հատուկ օպերատիվ ծառայության պետ» Ասրյան Վարդանը իր երեք աշխատակցի և Կարեն Սիմոնյանի կողմից հրավիրված լրագրողների հետ անօդաչու սարքի միջոցով գաղտնի նկարահանել են ԳՇ պետ Արտակ Դավթյանի տանը տեղի ունեցող նրա տղայի հարսանիքը , որպեսզի պախարակեն նրան վարչապետի մոտ։ Այժմ այդ ներբանակային պախարակման հեղինակներից` Վարդան Ասրյանը և նրա երեք աշխատակիցները նախկին ՊՆ նախարար Տոնոյան Դավիթի ժամանակ աշխատանքից հեռացվելուց հետո նորից վերականգնվել են ՊՆ-ում աշխատանքի` Ասրյան Վարդանը նույն ծառայությունում այլ պաշտոնի, իսկ մյուս 3 աշխատակիցները ստացել են պաշտոնի բարձրացում։
Պախարակման խաղերը շարունակվում են…