«Խաղացողները խնդրում են խաղերից առաջ հնչեցնել «Սևիլիայի» օրհներգը». Կապառոս vnews

 Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հարցազրույց է տվել իսպանական Cadena SER ռադիոկայանի El Larguero ծրագրին, որի ընթացքում խոսել է ԱԱ 2022 ընտրական փուլում հավաքականի ելույթների մասին և նշել՝ ինչպես է մոտիվացնում ֆուտբոլիստներին:

Հայտնվել եք շատ բարդ խմբում և ունեք զորեղ մրցակիցներ: Ինչպե՞ս են ձեր ֆուտբոլիստներն այդպես հավատում իրենց ուժերին:

Ցանկանում եմ ձեզ մի գաղտնիք ասել: Ֆուտբոլիստները ցանկանում են, որ ամեն խաղից առաջ հնչեցնեմ «Սևիլիայի» օրհներգը: Հետաքրքիր է, չէ՞:

Այժմ ոչ թե երազում եք, այլ մտածում ԱԱ-ի եզրափակիչ փուլի մասին: Մինչև ո՞ւր կարող է հասնել Հայաստանի հավաքականը:

Հիմա մենք մեր խմբի առաջատարն ենք, և մինչև սեպտեմբեր դա մեզանից ոչ մեկ չի կարող խլել: Շատ հեռուն չենք նայում, շարժվում ենք խաղից խաղ, քայլ առ քայլ: Մենք պրոֆեսիոնալներ ենք ու լավ գիտենք, որ շատ դժվար է լինելու: Ռումինիան հզոր հավաքական է, Իսլանդիան նույնպես լավ թիմ ունի, դե Գերմանիայի մասին էլ՝ չխոսենք: Բայց, կրկնում եմ, մինչև սեպտեմբեր ոչ ոք չի կարող մարդկանցից խլել մրցաշարային աղյուսակին ոգևորությամբ նայելու իրավունքը:

«Հայ ֆուտբոլիստները հավաքականի մարզաշապիկը կրում են մեծ կրքով». Կապառոս

vnews.am