ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 7-ին կայանալիք հանդիպման ժամանակ նախատեսում են քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, տարածաշրջանում տրանսպորտային կապերի վերականգնումը և եվրասիական ինտեգրման ուղղությամբ փոխգործակցության հեռանկարները: Այս մասին ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Պուտինը Փաշինյանի հետ Մոսկվայում կքննարկի նաև ՀՀ և ՌԴ ռազմավարական դաշնակցության և գործընկերության զարգացման հարցը: