Բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության պատվաստանյութի օգտակարության կասկածները պահպանվում են

 ԱՄՆ Ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին իշխանություններին խորհուրդ է տվել հրաժարվել կորոնավյրուսի դեմ բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության պատվաստանյութից: Այդ մասին գրում է Reuters-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ AstraZeneca-ի արդյունավետությունը 3 տոկոսով ցածր է նախապես հայտարարվածից: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն փրկում է COVID-19-ի ախտանիշներով դեպքերի 76 տոկոսին, և ոչ թե՝ 79-ին:

Եվրոպական մի քանի երկիր կասեցրել կամ արգելել է AstraZeneca-ի կիրառումը պատվաստված հիվանդների մոտ թրոմբոզի հայտնաբերման պատճառով: Միայն մեծ Բրիտանիայում ստացվել են նման տասնյակ դեպքեր: Նիդերլանդներում էլ մի կին մահացել է թոքային էմբոլիայի պատճառով, որն առաջացել է AstraZeneca-ով պատվաստվելուց հետո:

Պատվաստանյութի ստեղծողները, սակայն, շարունակում են պնդել դեղամիջոցի անվտանգությունը:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
1lurer.am