Թուրքիայի իրավապահ մարմինները բերման են ենթարկել 10 պաշտոնաթող ծովակալների, որոնք դատապարտել են իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» (ԱԶԿ-AKP)՝ «Մոնտրոյի կոնվենցիան քննարկման դնելու» և բանակն իսլամիզացնելու փորձի համար: Ավելի վաղ Թուրքիայի ռազմածովային ուժերի 103 պաշտոնաթող ծովակալ հանդես էին եկել դատապարտող հայտարարությամբ։
Թուրքական լրատվականները նշում են, որ հայտարարությունը տարածվել է շաբաթ ուշ գիշերը, որն առիթ է տվել հնարավոր նոր ռազմական միջամտության մասին մտածելու։
Ծովակալները կոնվենցիան անվանել են «դիվանագիտական խոշոր հաղթանակ, որով ավարտվել է Լոզանի խաղաղության պայմանագիրը, որը 1923թ. սահմանել էր ժամանակակից Թուրքիայի սահմանների մեծ մասը։ Նրանք հայտարարել են, որ թուրքական նեղուցները «աշխարհում ամենակարևոր ծովային ուղիներից են»: Զինվորականների խոսքով՝ կոնվենցիան Թուրքիայի թույլ է տվել չեզոքություն պահպանել 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին։
Մոնտրոյի կոնվենցիան ստորագրվել է 1936 թվականին Շվեյցարիայում: Այն Թուրքիային իրավունք տվեց վերահսկել Բոսֆորը և Դարդանելը նեղուցները։