2021 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 03:45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողը տարածքում շրջայց կատարելիս դիտաշտարակների միջնամասում նկատել է ներնետված կասկածելի փաթեթ՝ քողարկված գուլպայում:
Զննությամբ փաթեթում հայտնաբերվել են առանձնացված 4 փաթեթ՝ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգվածներով և մեկական դատարկ ապակյա սրվակներով, որոնց քաշը սրվակների հետ միասին կազմել է 14,2 գրամ, ինչպես նաև մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,4 քրամ քաշով բյուրեղանման զանգված, հոգեմետ հանդիսացող «METHADOSE 40» մակնշմամբ, «57 71 M» մակնշմամբ մեկական ամբողջական և «THAS» մակնշմամբ կես դեղահաբեր, դիազեպամ հիշեցնող 18 սպիտակ դեղահաբ, 2 բջջային հեռախոս, բաժանորդային քարտ և USB լարեր:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փարձաքննություն:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին