Այցելել եմ Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ
2020-ի սկզբին մեր ստեղծած կազմակերպությունը արդեն կայացման լուրջ ճանապարհ է անցել: Ավելի քան 30 միավոր նոր տեխնիկա է ձեռքբերվել՝ ամբարձիչներ, թափոնատարներ, բեռնատարներ և այլ հատուկ տեխնիկա:
Իսկ ջերմոցն ու տնկարանը մեկ տարվա ընթացքում անճանաչելիորեն փոխվել են: Նպատակ ենք դրել զարգացնել համայնքի ջերմոցային տնտեսությունը և արտադրել սեփական բուսային ֆոնդը՝ ամեն տարի ծաղիկների և թփերի գնում կազմակերպելու փոխարեն:
Խնդիր ունենք մոտ ապագայում մեր ջերմոցների միջոցով 100%-ով ապահովել Երևանի պահանջարկը, ինչու ոչ, նաև բույսեր մատակարարել Հայաստանի մյուս քաղաքներին: