Հայկ Չոբանյանն ու Վաղարշակ Հարությունյանը քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ճշգրտել ոլորտի արդյունավետ և նպատակային զարգացմանը միտված աշխատանքային ուղղությունները և ուղենշել առաջիկա անելիքները։
Ապրիլի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանի հանդիպումը։
Երկուստեք կարևորվել է նաև արդեն իսկ հաստատված համագործակցության շրջանակներում իրականացվող միջոցառումների շարունակականության ապահովումը և ձեռք բերված արդյունքների ամրապնդումը: